“Հոկտեմբերի 7-ը Վանաձոր քաղաքի օրն է, Արմեն Դալլաքյանը ծննդով վանաձորցի է”
Հոկտեմբերի 7-ը Վանաձոր քաղաքի օրն է։ Քաղաքի տոնի կապակցությամբ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արտավազդ Փելեշյանը պատվոգրեր եւ շնորհակալագրեր հանձնեց անվանի վանաձորցիներին։
Պատվոգրի արժանացավ «Հանուն Ազատության» ԻՀԿ-ի գործընկեր, «ԷԼ-ՄԱՐ նորարարական ստեղծագործական արվեստի ինստիտուտ» կրթա-մշակութային ՀԿ-ի նախագահ, ծննդով վանաձորցի՝ Արմեն Դալլաքյանը՝ «Վանաձոր քաղաքի նվիրված երգի ու տեսահոլովակի ստեղծման եւ շնորհանդեսի կապակցությամբ»։
Ի դեպ, նշենք, որ Արմեն Դալլաքյանը օրերս նշեց իր ծննդյան 35 ամյակը։
«Հանուն Ազատության» ԻՀԿ-ն շնորհավորում է Արմեն Դալլաքյանին՝ մաղթում նորանոր ստեղծագործական երկունքներ։ Նշենք նաեւ, որ «ԷԼ-ՄԱՐ նորարարական ստեղծագործական արվեստի ինստիտուտ» կրթա-մշակութային ՀԿ–ի հետ համատեղ, այս օրերին Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ցուցադրվում է «Արյան կանչը» գեղարվեստական ֆիլմը, որը նվիրված է 44-օրյա պատերազմին եւ նկարահանված է իրական փաստերի հիման վրա։
Թողնել մեկնաբանություն