Հոգեբանական դասընթաց-թերապիա Գորիսում

“Շարունակվում է «Ես փոխվում եմ» ծրագիրը”

  • All Works

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Գործընկերություն հանուն Սյունիքիբարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում «Հանուն Ազատության» ԻՀԿ-ն շարունակում է իրականացնել  «Ես փոխվում եմ» ծրագիրը։ Այս անգամ Գորիսում՝ ծրագրում ընդգրկված անձինք  մասնակցեցին  հոգեբանական խմբային թերապիայի։

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում սոցիալ-իրավական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-աշխատանքային/վերամասնագիտացման որակյալ ծառայություններ են մատուցվում պրոբացիայի ծառայությունում հաշվառված անձանց ու նախկին դատապարտյալներին։

Խմբային դասընթաց-թերապիայից հետո, մասնակիցներից ոմանք ցանկություն հայտնեցին անհատական հանդիպումների։ Կլինիկական հոգեբան Արտակ Աբասյանը  անհատական թերապիա անցկացրեց 16 մասնակցի հետ։  Հոգեբանի հետ աշխատանքը կլինի շարունակական։ Նշենք նաեւ, որ անց են կացվում առցանց թերապիաներ։

 

«Գործընկերություն հանուն Սյունիքիբարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը իրականացնում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն՝ Եվրոպական միության «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում  եւ «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի ու «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի համագործակցությամբ։

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության,Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։ Նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի կայուն սոցիալ-տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացմանը՝ համահունչ տեղական զարգացման առաջնահերթություններին։ Նախաձեռնության սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար կազմում է շուրջ 116 մլն եվրո, այն կարող է հետագայում ավելանալ։



Թողնել մեկնաբանություն