«Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպություն

«Հանուն Ազատության» ԻՀԿ–ն Հայաստանում գրանցված միակ հասարակական կազմակերպությունն է, որի հիմնադիր անդամները նախկին դատապարտյալներ են

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՄԵՆՔ

«Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպությունը պետական գրանցում է ստացել 2020թ․–ի դեկտեմբերի 16-ին(գրանցման համար 211.171.1155525)

«Հանուն Ազատության» ԻՀԿ–ն Հայաստանում գրանցված միակ հասարակական կազմակերպությունն է, որի հիմնադիր անդամները նախկին եւ գործող դատապարտյալներ են։

Կազմակերպությունը հիմնականում զբաղվելու է կալանավայրերում պատիժ կրող անձանց, ինչպես նաեւ նախկին դատապարտյալների իրավունքների պաշտպանությամբ, մասնավորապես առողջապահական, կրթական–ուսուցողական, մշակութային եւ այլ ծրագրեր իրականացնելով։ Նախատեսվում է անազատության մեջ գտնվող անձանց համար կազմակերպել վերամասնագիտացման աշխատարաններ,  բարձրացնելով նրանց իրավագիտակցությունը օրենսդրական նախագծերի շրջանակներում։ Պատիժ կրող անձանց բոլոր առաջարկները կմշակվեն իրավաբանների կողմից եւ կիրականացվի լոբբինգ՝ փոխելու գործող օրենսդրությունը։

Մեր տեսլականն է՝ «ՓՈԽԵԼ ՆԵՐԿԱ ԵՎ ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ՝ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՐԱՆՑ ԱՐԱԳ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ»:

 

  • «Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպություն,
  • Правовая общественная организация «Во имя Свободы»
  • “In the name of Freedom" Legal Non-Governmental Organization

Ծրագրեր

Նորություններ

2026-01-15 14:36:00

2026թ․-ի նորամուտը Գորիսում՝ պատվավոր հյուրերի մասնակցությամբ (լուսանկարներ)

Հանդիսության պատվավոր հյուրերն էին Սյունիքի մարզպետի օգնական Սերգեյ Մաշուրյանն ու Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը

2025-12-03 10:00:00

Ներում է շնորհվել «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկին

Վիտալիոս Խիոնիդիսը «Հանուն Ազատության» ԻՀԿ-ի կամավորներից է

Գործընկեր ՀԿ-ներ

Հիմնադրվել ու գործունեություն է ծավալում Գորիսում

Համայնքահեն կազմակերպություն՝ հիմնադրված Մեղրիում