«Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպությունը պետական գրանցում է ստացել 2020թ․–ի դեկտեմբերի 16-ին(գրանցման համար 211.171.1155525)
«Հանուն Ազատության» ԻՀԿ–ն Հայաստանում գրանցված միակ հասարակական կազմակերպությունն է, որի հիմնադիր անդամները նախկին եւ գործող դատապարտյալներ են։
Կազմակերպությունը հիմնականում զբաղվելու է կալանավայրերում պատիժ կրող անձանց, ինչպես նաեւ նախկին դատապարտյալների իրավունքների պաշտպանությամբ, մասնավորապես առողջապահական, կրթական–ուսուցողական, մշակութային եւ այլ ծրագրեր իրականացնելով։ Նախատեսվում է անազատության մեջ գտնվող անձանց համար կազմակերպել վերամասնագիտացման աշխատարաններ, բարձրացնել վ նրանց իրավագիտակցությունը օրենսդրական նախագծերի շրջանակներում։ Պատիժ կրող անձանց բոլոր առաջարկները կմշակվեն իրավաբանների կողմից եւ կիրականացվի լոբբինգ՝ փոխելու գործող օրենսդրությունը։
Մեր տեսլականն է՝ «ՓՈԽԵԼ ՆԵՐԿԱ ԵՎ ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ՝ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՐԱՆՑ ԱՐԱԳ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ»:
Բաժանորդագրվել
Copyright 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են | By MasterHolding