· Փակ հաստատություններում` քրեակատարողական հիմնարկներում, հոգեկան առողջության կենտրոններում, հատուկ խնամքի հաստատություններում, բանակում բարեփոխել կառավարության քաղաքականությունը եւ իրավական ոլորտը՝ կապված առողջապահական ծառայությունների հասանելիության, մարդու իրավունքների պաշտպանության հետ
· Ապահովել առողջապահական ծրագրերի կայունությունը քրեակատարողական հիմնարկներում(ՔԿՀ)
· Զարգացնել թիրախ եւ ռիսկային խմբերի, դատապարտված եւ կալանավորված անձանց կարողությունները, պաշտպանել նրանց իրավունքները
· Աջակցել, խթանել ՔԿՀ–ներում պահվող անձանց շահերը եւ պաշտպանել նրանց իրավունքները
· ՔԿՀ–ներում պահվող անձանց համար մշակել եւ իրականացնել մարդու իրավունքների, կարողությունների, առողջությանն ուղղված նախագծերի իրականացում եւ աջակցություն
· Տվյալների մշակում, տվյալների բազաների եւ տեղեկատվական ռեսուրսների ստեղծման եւ օգտագործման գործում օժանդակություն թիրախ խմբերին
· Նպաստել ՔԿՀ–ներում պահվող անձանց, ինչպես նաեւ այլ թիրախ խմբերի շրջանում առողջապահական ծառայությունների տրամադրմանը, որը կբխի մարդու իրավունքների պաշտպանությունից, շահերի պաշտպանության գործողությունների իրականացմանը՝ գիտաժողովներ, վարպետության դասեր, սեմինարներ, խորհրդատվություն, փորձագիտական խմբերի հանդիպումներ, մամուլի ասուլիսներ, տեղեկատվական հաղորդակցական, լրատվամիջոցների եւ շահերի պաշտպանության քարոզարշավներ, կայքերի, հրապարակումների, սոցիալական ցանցերում՝ հաղորդագրությունների, տպագիր նյութերի, մուլտիմդեդիա նյութերի, վիդեո–աուդիո նյութերի ստեղծում եւ այլն
· Համապատասխան օրենսդրության փոփոխություններին ուղղված քաղաքականության մշակում, մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ վերլուծական եւ հետազոտական աշխատանքների իրականացում՝ ուղղված ՔԿՀ–ներում պահվող անձանց եւ այլ թիրախ խմբերի
· Կազմակերպել դասընթաց-վարժանքներ տարիքային տարբեր խմբերի համար` ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթության մեթոդներով
· Ոչ ֆորմալ կրթության մեթոդներով դասընթաց-վարժանքներով կրթել մեծահասակներին
· Կազմակերպել փառատոններ, ստուգատեսներ, համերգներ, ցուցահանդեսներ, մասսայական այլ միջոցառումներ` կազմակերպության նպատակների իրականացման համար
· Տպագրել բուկլետներ, գրքույկներ, պաստառներ եւ այլն
· Կազմակերպության նպատակների եւ խնդիրների իրականացման համար պատրաստել հեռուստա-ռադիոռեպորտաժներ, նկարահանել տեսաֆիլմեր, հիմնադրել զանգվածային լրատվության միջոցներ
· Կազմակերպել եւ իրականացնել քաղաքացիների, թիրախ խմբերի, մասնավորապես փախստականների, տեղահանվածների իրավունքների պաշտպանությունը անհրաժեշտ բոլոր ոլորտներում, այդ նպատակով դիմել իրավասու պետական եւ դատական մարմիններին, միջազգային կառույցներին
· Աջակցել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության գծով հելսինկյան համաձայնագրի 1975թ–ի եզրափակիչ ակտի եւ ՄԱԿ–ի կողմից 1948թ–ին ընդունված մարդու քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի, դրանց շրջանակներում ընդունված միջազգային համաձայնագրերում, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում՝ ՀՀ կողմից այլ միջազգային իրավական ակտերով ստանձնած պարտավորությունների կատարմանը