• All Works

«Հավասարը՝ հավասարին»․ դասընթացներ «Արմավիր» եւ «Գորիս» քրեակատարողական հիմնարկներում

«Արմավիր» ու «Գորիս» քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող 20 անձինք մասնակցեցին  վերամասնագիտացման դասընթացների։ «Արմավիր» ՔԿՀ-ում անազատության մեջ գտնվող անձանց  ուսուցանվեցին  ծաղկագործության ու գրիչների ասեղնագործության, իսկ «Գորիս» ՔԿՀում օճառագործության  հմտություններ։



«Իմացիր եւ իրազեկիր»․ իրազեկման աշխատարաններ

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի «COVID-19 Համերաշխության ծրագրի շրջանակում «Իմացիր ու իրազեկիր» ծրագիրն իրականացվեց  «Աբովյան», «Գորիս», «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում։  Նպատակն էր բարձրացնել իրազեկությունը՝ Քովիդ-19-ի մասին, խրախուսել պատիժ կրող անձանց  եւ նրանց հարազատների պատվաստման գործընթացը, ինչպես նաեւ մշակվեց օրենսդրական նախաձեռնություն «Համավարակների ժամանակ պատժի մեղմացում/կրճատումը»։



«Մենք կարող ենք» ծրագրի շրջանակում այց քրեակատարողական հիմնարկներ եւ աշխատարանների կազմակերպում

  2021թվականի նոյեմբերից մինչև 2022թ հունիս իրականացրել ենք  «Մենք կարող ենք» արշավի ու շահերի պաշտպանության ծրագիր։ Այն նպատակ ուներ դյուրացնել պատժի կրումից՝ դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատման ներկայիս գործընթացը։ 



«Չ՛կոնֆերանս» Աղվերանում

2022թ․-ի մարտին Եվրոպական Միության European Union in Armenia-ի ֆինանսավորմամբ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության People in Need «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում՝ «Հանուն ազատության» իրավական հասարակական կազմակերպության անդամները մասնակցեցին Աղվերանում կայացած «Չ՛կոնֆերանսին»։

Քննարկեցինք համագործակցության նոր հեռանկարները, ծանոթացանք իրականացվող ծրագրերին, ինչպես նաեւ ծրագրի առաջին փուլն ավարտվածներին տրվեցին վկայականներ։