«Արմավիր» ու «Գորիս» քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող 20 անձինք մասնակցեցին վերամասնագիտացման դասընթացների։ «Արմավիր» ՔԿՀ-ում անազատության մեջ գտնվող անձանց ուսուցանվեցին ծաղկագործության ու գրիչների ասեղնագործության, իսկ «Գորիս» ՔԿՀ–ում օճառագործության հմտություններ։
Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի «COVID-19 Համերաշխության ծրագրի շրջանակում «Իմացիր ու իրազեկիր» ծրագիրն իրականացվեց «Աբովյան», «Գորիս», «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում։ Նպատակն էր բարձրացնել իրազեկությունը՝ Քովիդ-19-ի մասին, խրախուսել պատիժ կրող անձանց եւ նրանց հարազատների պատվաստման գործընթացը, ինչպես նաեւ մշակվեց օրենսդրական նախաձեռնություն «Համավարակների ժամանակ պատժի մեղմացում/կրճատումը»։
2021թվականի նոյեմբերից մինչև 2022թ․ հունիս իրականացրել ենք «Մենք կարող ենք» արշավի ու շահերի պաշտպանության ծրագիր։ Այն նպատակ ուներ դյուրացնել պատժի կրումից՝ դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատման ներկայիս գործընթացը։
2022թ․-ի մարտին Եվրոպական Միության European Union in Armenia-ի ֆինանսավորմամբ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության People in Need «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում՝ «Հանուն ազատության» իրավական հասարակական կազմակերպության անդամները մասնակցեցին Աղվերանում կայացած «Չ՛կոնֆերանսին»։
Քննարկեցինք համագործակցության նոր հեռանկարները, ծանոթացանք իրականացվող ծրագրերին, ինչպես նաեւ ծրագրի առաջին փուլն ավարտվածներին տրվեցին վկայականներ։