“
Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ընթացակարգի փոփոխություն
”2021թվականի նոյեմբերից մինչև 2022թ․ հունիս իրականացրել ենք «Մենք կարող ենք» արշավի ու շահերի պաշտպանության ծրագիր։ Այն նպատակ ուներ դյուրացնել պատժի կրումից՝ դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատման ներկայիս գործընթացը։ Ծրագրի վերջում կազմվել է օրենսդրական փոփոխությունների ամբողջական նախագիծ, որը ներկայացվեց է շահագրգիռ կողմերին՝ Ազգային ժողովի պետա–իրավական, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովներին, արդարադատության նախարարությանը, քրեակատարողական ու պրոբացիայի ծառայություններին, առաջարկների համառոտ սեղմնագիրը ուղարկվել է նաև Հայաստանի քրեակատարողական հիմնարկներ։ Պատիժ կրող անձանց նաև բաշխվել են բուկլետներ՝ առաջարկվող փոփոխությունների մասին։ Շարունակում ենք լոբբինգը՝ այն կառավարությունում քննարկելուց հետո՝ ԱԺ օրակարգ մտցնելու համար։ Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական Միության «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում։
Ծրագրի արժեքը՝ 4 631 800 դրամ։