Պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ընթացակարգում առաջարկվող փոփոխությունների նախագիծ
"/>“
Պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ընթացակարգում առաջարկվող փոփոխությունների նախագիծ
”«Հանուն Ազատության» ԻՀԿ-ն Եվրոպական Միության ֆինանսավորմամբ ընթացող «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում 2021թվականի հոկտեմբերի 20-ից մինչև 2021թվականի հունիսի 24-ը իրականացրեց «Մենք կարող ենք» դրամաշնորհային արշավի ծրագիրը։ Այն նպատակ ուներ բարելավելու պատժի կրումից՝ պայմանական վաղաժամկետ ազատվելու ներկայում գործող ընթացակարգը։ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անանց և նախկին դատապարտյալների շրջանում անց կացվեցին սոցհարցումներ, նախագծի վրա աշխատեց փորձագիտական խումբը, կազմակերպվեցին հանրային քննարկումներ։ Առաջարկների նախագիծը ուղարկվել է շահագրգիռ կողմերին՝ ՀՀ արդարադատության նախարարություն, քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններ, Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովներին, ՀՀ գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին։ Ստորև ներկայացնում ենք կատարված հետազոտությունը՝ կապված պայմանական վաղաժամկետ ազատման ընթացակարգի հետ, ինչպես նաև առաջարկվող փոփոխությունները։