«Մենք կարող ենք»

“

Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ընթացակարգի փոփոխություն

”

          2021թվականի նոյեմբերից մինչև 2022թ․ հունիս իրականացրել ենք  «Մենք կարող ենք» արշավի ու շահերի պաշտպանության ծրագիր։ Այն նպատակ ուներ դյուրացնել պատժի կրումից՝ դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատման ներկայիս գործընթացը։  Ծրագրի վերջում կազմվել է օրենսդրական փոփոխությունների ամբողջական նախագիծ, որը ներկայացվեց է շահագրգիռ կողմերին՝ Ազգային ժողովի պետա–իրավական, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովներին, արդարադատության նախարարությանը, քրեակատարողական ու պրոբացիայի ծառայություններին, առաջարկների համառոտ սեղմնագիրը ուղարկվել է նաև Հայաստանի քրեակատարողական հիմնարկներ։ Պատիժ կրող անձանց նաև բաշխվել են բուկլետներ՝ առաջարկվող փոփոխությունների մասին։ Շարունակում ենք  լոբբինգը՝ այն կառավարությունում քննարկելուց հետո՝ ԱԺ օրակարգ մտցնելու համար։ Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական Միության «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի արժեքը՝     դրամ։