Պատվոգիր մեր գործընկեր կազմակերպության հիմնադիր Արմեն Դալլաքյանին

“Հոկտեմբերի 7-ը Վանաձոր քաղաքի օրն է, Արմեն Դալլաքյանը ծննդով վանաձորցի է”

  • All Works

Հոկտեմբերի 7-ը Վանաձոր քաղաքի օրն է։ Քաղաքի տոնի կապակցությամբ  Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արտավազդ Փելեշյանը պատվոգրեր եւ շնորհակալագրեր հանձնեց անվանի վանաձորցիներին։

Պատվոգրի արժանացավ «Հանուն Ազատության» ԻՀԿ-ի գործընկեր, «ԷԼ-ՄԱՐ նորարարական ստեղծագործական արվեստի ինստիտուտ» կրթա-մշակութային ՀԿ-ի նախագահ, ծննդով վանաձորցի՝  Արմեն Դալլաքյանը՝ «Վանաձոր քաղաքի նվիրված երգի ու տեսահոլովակի ստեղծման եւ շնորհանդեսի կապակցությամբ»։

Ի դեպ, նշենք, որ Արմեն Դալլաքյանը օրերս նշեց իր ծննդյան 35 ամյակը։

 

«Հանուն Ազատության» ԻՀԿ-ն շնորհավորում է Արմեն Դալլաքյանին՝ մաղթում նորանոր ստեղծագործական երկունքներ։ Նշենք նաեւ, որ  «ԷԼ-ՄԱՐ նորարարական ստեղծագործական արվեստի ինստիտուտ» կրթա-մշակութային ՀԿ–ի հետ  համատեղ, այս օրերին Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ցուցադրվում է «Արյան կանչը» գեղարվեստական ֆիլմը, որը նվիրված է 44-օրյա պատերազմին եւ նկարահանված է իրական փաստերի հիման վրա։



Թողնել մեկնաբանություն