“Դասընթացին մասնակցեց 10 անձ”
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, «Լինենք տեղեկացված» ծրագրի մասնակիցներից մեկը, մինչ դասընթացի մեկնարկը՝ դիմեց դասընթացավար Իրինա Մանուկյանին՝ դժգոհելով, որ նրան չեն ընդգրկում վճարովի աշխատանքներում։ Պարզվեց, որ սեռական ոտնձգության համար դատապարտված անձը պատիժը կրում է բարձր անվտանգային գոտում, ինչի համար նա դեռ չի կարող ընդգրկվել վարձատրվող աշխատանքներում։
Մոլդովայի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ «Լինենք տեղեկացված» ծրագիրը իրականացնում է «Հանուն Ազատության» ԻՀԿ-ն։ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժ կրող 10 անձ ծանոթացան «ՀՀ քրեակատարողական օրենսգրքի» եւ «ՀՀ քրեական օրենսգրքի» այն հոդվածներին, որոնք առնչվում են կալանավորված անձանց իրավունքներին, պարտականություններին, խոշտանգման դրսեւորումներին։
Մասնակիցները իրազեկվեցին բժշկական սպասարկման կարգին, ինչպես նաեւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, հեպատիտի եւ այլ վիրուսային հիվանդությունների փոխանցման եղանակներին, դրանց կանխարգելման ու բուժման մեթոդներին։
Թողնել մեկնաբանություն