“Այս անգամ ներկա էին նաեւ Ազգային ժողովի պատգամավորներ”
«Չնայած անազատության մեջ ենք, բայց 44-օրյա պատերազմի օրերին, անընդհատ դիմում էինք գրում, որ մեզ՝ դատապարտյալներիս զորակոչեն, չարեցին»,-44-օրյա պատերազմի մասին պատմող «Արյան կանչը» ֆիլմի դիտումից հետո կազմակերպված քննարկմանն ասաց ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանը։
«Արմավիր» ՔԿՀ-ում կազմակերպված կինոդիտմանը մասնակցեցին նաեւ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարինա Ղազարյանը, պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անուշ Քլոյանը: «Հանուն Ազատության» եւ «Էլ-Մար արվեստի ինստիտուտ» հասարակական կազմակերպությունների նախագահները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ԶՊՄԿ–ի բարեգործական հիմնադրամի նախագահ Արմեն Ստեփանյանի հատուկ շնորհակալագիրը հանձնեցին կոմբինատի լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանին:
Ծրագրի կազմակերպիչները համոզված են՝ ԶՊՄԿ-ի հետ սկսած համագործակցությունը շարունակություն կունենա։
«Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ն՝ «ԷԼ-ՄԱՐ նորարարական ստեղծագործական արվեստի ինստիտուտ» կրթա-մշակութային ՀԿ-ի հետ համատեղ, Հայաստանի քրեակատարողական 10 հիմնարկներից 9-ում ցուցադրեց իրական փաստերի հիման վրա նկարահանված «Արյան կանչը» ֆիլմը։ Այն՝ Արամ եւ Արսեն եղբայրների մասին է, որոնք կամավոր մասնակցել են 44-օրյա պատերազմին եւ հերոսաբար զոհվել։ Սա առաջին ծրագիրն է, որ իրականացվում է մասնավոր հատվածի աջակցությամբ․ ծրագրի հիմնական աջակիցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնադրամն է։ Կինոցուցադրմանն աջակցել է նաեւ կապանցի գործարար Էդգար Հակոբյանը։
Կառավարության կողմից հաստատված «ՀՀ քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի 2023-2026 թթ․ ռազամավարությունում», ըստ որի Հայաստանը պատժիչ քաղաքականությունից անցնում է վերասոցիալականացման քաղաքականության։ Դրան կնպաստեն նաեւ կրթա-մշակութային ձեռնարկները, որոնցից մեկն էլ կինոցուցադրությունն է։
Մեկ ամսվա ընթացքում՝ 2023թ․ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 27–ը, ֆիլմը դիտելու հնարավորություն ունեցան դիտելու «Նուբարաշեն», «Աբովյան», «Դատապարտյալների հիվանդանոց», «Արթիկ», «Վանաձոր», «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձինք։
Ցուցադրումից հետո կազմակերպվում էր հանդիպում ֆիլմի ստեղծագործական խմբի հետ։
Թողնել մեկնաբանություն