«Արյան կանչը»՝ Հայաստանի հյուսիսում․ «Արթիկ» եւ «Վանաձոր քրեակատարողական հիմնարկներ

“Պատիժ կրող անձանց զգացմունքներն իրար էին խառնվել”

  • All Works

 Երկու օր «Հանուն Ազատության» եւ «ԷԼ-ՄԱՐ արվեստի ինստիտուտ» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ «Արյան կանչը» ֆիլմի ստեղծագործական խմբի հետ «Վանաձոր» եւ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում էին։

Ցուցադրման ընթացքում՝ պատիժ կրող անձանց հուզմունքը, ցասումն ու պայքարի  ոգին իրար էր խառնվել։ Ֆիլմի ստեղծագործական խմբի անդամներից նրանք փորձեցին պարզել, թե արդյո՞ք իրականում հնարավոր է թշնամու 5 հոգանոց ջոկատը գրավի հայկական դիրք։ Ֆիլմի ռեժիոսոր Արմեն Դալլաքյանը պարզաբանեց, որ «Արյան կանչը» նկարահանված է իրական փաստերի հիման վրա, խորհրդակցել են ռազմական փորձագետների հետ։

 

«Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ն՝  «ԷԼ-ՄԱՐ  նորարարական  ստեղծագործական արվեստի ինստիտուտ» կրթա-մշակութային  ՀԿ-ի հետ համատեղ, Հայաստանի քրեակատարողական 10 հիմնարկներից 9-ում  ցուցադրեց իրական փաստերի հիման վրա նկարահանված «Արյան կանչը» ֆիլմը։ Այն՝ Արամ եւ Արսեն եղբայրների մասին է, որոնք կամավոր մասնակցել են 44-օրյա պատերազմին եւ հերոսաբար զոհվել։ Սա առաջին ծրագիրն է, որ իրականացվում է մասնավոր հատվածի աջակցությամբծրագրի հիմնական աջակիցը    Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնադրամն է։ Կինոցուցադրմանն աջակցել է նաեւ  կապանցի գործարար Էդգար Հակոբյանը։

 Կառավարության կողմից հաստատված «ՀՀ քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի 2023-2026 թթռազամավարությունում», ըստ որի Հայաստանը պատժիչ քաղաքականությունից անցնում է վերասոցիալականացման քաղաքականության։ Դրան կնպաստեն նաեւ կրթա-մշակութային ձեռնարկները, որոնցից մեկն էլ կինոցուցադրությունն է։

Մեկ ամսվա ընթացքում՝ 2023թսեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 27–ը,  ֆիլմը դիտելու հնարավորություն ունեցան նաեւ «Արմավիր», «Գորիս», «Նուբարաշեն», «Աբովյան», «Դատապարտյալների հիվանդանոց», «Սեւան»,  «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձինք։ Ցուցադրումից հետո կազմակերպվում էր հանդիպում ֆիլմի ստեղծագործական խմբի հետ։



Թողնել մեկնաբանություն