Խարդախության համար դատապարտված տիկին Սուսաննան մասնակցել է Շուշիի մարտերին․ «Արյան կանչը»՝ «Աբովյան» ՔԿՀ-ում․

“«Աբովյան» ՔԿՀ–ում պատիժ կրող կանանց խնդրանքը ԶՊՄԿ-ին”

 

 «Ես ինքս մասնակցել եմ պատերազմին, բուժքույր եմ, Շուշիի մարտերում՝  օգնում էի վիրավորներին, երբ նահանջի հրաման տվեցին։ Ֆիլմը հիշողություններ առաջացրեց»,-«Արյան կանչը» ֆիլմի ցուցադրումից հետո հուզված նշեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սուսաննա Պետրոսյանը։
«
Խարդախության համար եմ դատապարտվել՝ 3 տարի ազատազրկում, ներում-բեկում չկար որպես պատերազմի մասնակից»,-հավելեց տիկին Սուսաննան։

«Աբովյան» ՔԿՀ-ում ֆիլմի ցուցադրությունը հուզումնալից էր պատիժ կրող կանայք արտաստվեցին, արձագանքում էին ամեն մի դրվագի։ Ավարտից հետո՝ կանայք ծափահարեցին արցախյան բոլոր պատերազմում անմահացած հերոսներին

Նրանք շնորհակալություն հայտնեցին ֆիլմի հեղինակներին՝ կատարած ահռելի աշխատանքի համար։

«Աբովյան» ՔԿՀ-ում պատիժ կրող կանայք ցանկություն հայտնեցին՝ ներկա գտնվելու որեւէ հետաքրքիր սյուժեյով ներկայացման։ Ծրագրի կազմակերպիչները խոստացան հնարավորության դեպքում՝ դեկտեմբերին նոր բեմադրությամբ ներկայանալ կանանց։

«Խնդրում ենք՝ հովանավորին՝ ԶՊՄԿ-ին փոխանցեք մեր խնդրանքը, որպեսզի աջակցեն դերասաններին»,-ասաց տիկին Մարինեն։

«Աբովյան» ՔԿՀ-ում  ջերմ մթնոլորտ էր հետաքրքիր էր այն, որ մինչեւ ֆիլմի ցուցադրությունը՝ դերասաններն իրենք վարագույրներով ծածկեցին մարզադահլիճի պատուհանները՝ թույլ չտալով կանանց չարչարվել։

 

«Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ն՝  «ԷԼ-ՄԱՐ  նորարարական  ստեղծագործական արվեստի ինստիտուտ» կրթա-մշակութային  ՀԿ-ի հետ համատեղ, Հայաստանի քրեակատարողական 10 հիմնարկներից 9-ում  ցուցադրեց իրական փաստերի հիման վրա նկարահանված «Արյան կանչը» ֆիլմը։ Այն՝ Արամ եւ Արսեն եղբայրների մասին է, որոնք կամավոր մասնակցել են 44-օրյա պատերազմին եւ հերոսաբար զոհվել։ Սա առաջին ծրագիրն է, որ իրականացվում է մասնավոր հատվածի աջակցությամբծրագրի հիմնական աջակիցը    Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնադրամն է։ Կինոցուցադրմանն աջակցել է նաեւ  կապանցի գործարար Էդգար Հակոբյանը։

Կառավարության կողմից հաստատված «ՀՀ քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի 2023-2026 թթռազամավարությունում», ըստ որի Հայաստանը պատժիչ քաղաքականությունից անցնում է վերասոցիալականացման քաղաքականության։ Դրան կնպաստեն նաեւ կրթա-մշակութային ձեռնարկները, որոնցից մեկն էլ կինոցուցադրությունն է։

Մեկ ամսվա ընթացքում՝ 2023թսեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 27–ը,  ֆիլմը դիտելու հնարավորություն ունեցան նաեւ  «Արմավիր», «Գորիս», «Նուբարաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Արթիկ», «Սեւան», «Վանաձոր», «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձինք։ Ցուցադրումից հետո կազմակերպվում էր հանդիպում ֆիլմի ստեղծագործական խմբի հետ։



Թողնել մեկնաբանություն