Հատուկ շնորհակալագիր ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի տնօրենին․ «Արմավիր» ՔԿՀ-ում «Արյան կանչը» ֆիլմի ցուցադրությունն էր

“Այս անգամ ներկա էին նաեւ Ազգային ժողովի պատգամավորներ”

«Չնայած անազատության մեջ ենք, բայց 44-օրյա պատերազմի օրերին, անընդհատ դիմում էինք գրում, որ մեզ՝ դատապարտյալներիս զորակոչեն, չարեցին»,-44-օրյա պատերազմի մասին պատմող «Արյան կանչը» ֆիլմի դիտումից հետո կազմակերպված քննարկմանն ասաց ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանը։

 

«Արմավիր» ՔԿՀ-ում կազմակերպված կինոդիտմանը մասնակցեցին նաեւ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարինա Ղազարյանը, պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անուշ Քլոյանը: «Հանուն Ազատության» եւ «Էլ-Մար արվեստի ինստիտուտ» հասարակական կազմակերպությունների նախագահները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ԶՊՄԿի բարեգործական հիմնադրամի նախագահ Արմեն Ստեփանյանի հատուկ շնորհակալագիրը հանձնեցին  կոմբինատի լրատվության  եւ հանրության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանին:

Ծրագրի կազմակերպիչները համոզված են՝ ԶՊՄԿ-ի հետ սկսած համագործակցությունը շարունակություն կունենա։

 

«Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ն՝  «ԷԼ-ՄԱՐ  նորարարական  ստեղծագործական արվեստի ինստիտուտ» կրթա-մշակութային  ՀԿ-ի հետ համատեղ, Հայաստանի քրեակատարողական 10 հիմնարկներից 9-ում  ցուցադրեց իրական փաստերի հիման վրա նկարահանված «Արյան կանչը» ֆիլմը։ Այն՝ Արամ եւ Արսեն եղբայրների մասին է, որոնք կամավոր մասնակցել են 44-օրյա պատերազմին եւ հերոսաբար զոհվել։ Սա առաջին ծրագիրն է, որ իրականացվում է մասնավոր հատվածի աջակցությամբծրագրի հիմնական աջակիցը    Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնադրամն է։ Կինոցուցադրմանն աջակցել է նաեւ  կապանցի գործարար Էդգար Հակոբյանը։

Կառավարության կողմից հաստատված «ՀՀ քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի 2023-2026 թթռազամավարությունում», ըստ որի Հայաստանը պատժիչ քաղաքականությունից անցնում է վերասոցիալականացման քաղաքականության։ Դրան կնպաստեն նաեւ կրթա-մշակութային ձեռնարկները, որոնցից մեկն էլ կինոցուցադրությունն է։

Մեկ ամսվա ընթացքում՝ 2023թսեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 27–ը,  ֆիլմը դիտելու հնարավորություն ունեցան դիտելու   «Նուբարաշեն»«Աբովյան», «Դատապարտյալների հիվանդանոց», «Արթիկ», «Վանաձոր», «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձինք։

Ցուցադրումից հետո կազմակերպվում էր հանդիպում ֆիլմի ստեղծագործական խմբի հետ։

 



Թողնել մեկնաբանություն