Բանտային նոր համակարգ, վերականգնողական արդարադատություն․ Սրբուհի Գալյան

“Հայաստան-ԵՄ խորհրդարնական գործընկերության 4-րդ նիստը Երեւանում”

  • All Works

«Երկու խոսք քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտների հետ կապված, որովհետեւ դրանք սերտորեն կապված են նաեւ մարդու իրավունքների պաշտպանության հետ։ Մենք մեր առջեւ խնդիր ենք դրել ունենալ նոր բանտային համակարգ»,-այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, Երեւանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ իր ելույթում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Ըստ նախարարի՝ նոր բանտային համակարգ, ասելով նկատի չպետք է ունենալ  միայն նոր շենքային պայմանները, այլ նաեւ՝ նոր որակի քրեակատարողական ոլորտի ծառայողներ։ Սա նախարարության  առաջիկա գլխավոր  անելիքներից է։

«Իհարկե, այս փոփոխություններից անմասն չպետք է մնա պրոբացիայի ծառայությունը, մեր օրենսդրությունը շեշտադրել է վերականգնողական արդարադատությունը, եւ վերականգնողական արդարադատության իրականացման համատեքստում շատ շեշտադրվում է հենց պրոբացիայի ծառայության գործունեությունը, որը իրականացնում է այլընտրանքային խափանման միջոցները եւ այլընտրանքային պատիժները:

Մենք մեր առջեւ խնդիր ենք դրել բարձրացնելու նաեւ հենց պրոբացիայի ծառայության կարողությունները»,- մասնավորապես նշեց Սրբուհի Գալյանը։

 

 

 

 




Թողնել մեկնաբանություն