Օձի տարում թող որ արբենանք քաղցր թույնով, այլ ոչ թե թունավորենք իրար

“Գալդ բարի՛, 2025թվական”

  • All Works
Սիրելի բարեկամներ
Հարգելի գործընկերներ
 
Ժամեր անց՝ 2024թվականն կանցնի պատմության գիրկը։ Տարեմուտի վերջին օրը բոլորն ամփոփում են տարին, նախանշում անելիքները։ Սակայն, մեր թիմն այսօր դա չի անելու, քանի որ դրա համար ժամանակ դեռ կունենանք։
 
Պարզապես՝ շնորհավորում ենք բոլորի Ամանորը, թող 2025թ-ը լինի խաղաղության ու արարումների տարի, թող Օձի տարում ամենքս զգանք քաղցր թույնի վայելքը, ոչ թե թունավորենք միմյանց։
 
Թող անազատության մեջ գտնվողները մի հրաշքով ազատվեն, թող մեր երկրի սահմաններն անառիկ լինի, անկորուստ տարի թող լինի 2025թ-ը։
Մաղթում ենք, որ 2025թ-ին Աստծո կամոք բոլորիս օջախներում միայն աչքալուսանքներ հնչեն։
 
Շնորհավոր Նոր տարի, բարով գաս 2025թվական․․․․
 
Իսկ Նոր տարին առաջարկում ենք դիմավորել Լեյլա Սարիբեկյանի «Աչքալույս» երգով։ Տեսագրությունը կատարվել է «Աբովյան» ՔԿՀ-ում կազմակերպված համերգից։

How to Share With Just Friends

How to share with just friends.

Posted by Facebook on Friday, December 5, 2014


Թողնել մեկնաբանություն