Հատուկ շնորհակալագիր ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի տնօրենին․ «Արմավիր» ՔԿՀ-ում «Արյան կանչը» ֆիլմի ցուցադրությունն էր

“Այս անգամ ներկա էին նաեւ Ազգային ժողովի պատգամավորներ”

«Չնայած անազատության մեջ ենք, բայց 44-օրյա պատերազմի օրերին, անընդհատ դիմում էինք գրում, որ մեզ՝ դատապարտյալներիս զորակոչեն, չարեցին»,-44-օրյա պատերազմի մասին պատմող «Արյան կանչը» ֆիլմի դիտումից հետո կազմակերպված քննարկմանն ասաց ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանը։

 

«Արմավիր» ՔԿՀ-ում կազմակերպված կինոդիտմանը մասնակցեցին նաեւ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարինա Ղազարյանը, պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անուշ Քլոյանը: «Հանուն Ազատության» եւ «Էլ-Մար արվեստի ինստիտուտ» հասարակական կազմակերպությունների նախագահները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ԶՊՄԿի բարեգործական հիմնադրամի նախագահ Արմեն Ստեփանյանի հատուկ շնորհակալագիրը հանձնեցին  կոմբինատի լրատվության  եւ հանրության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանին:

Ծրագրի կազմակերպիչները համոզված են՝ ԶՊՄԿ-ի հետ սկսած համագործակցությունը շարունակություն կունենա։

 

«Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ն՝  «ԷԼ-ՄԱՐ  նորարարական  ստեղծագործական արվեստի ինստիտուտ» կրթա-մշակութային  ՀԿ-ի հետ համատեղ, Հայաստանի քրեակատարողական 10 հիմնարկներից 9-ում  ցուցադրեց իրական փաստերի հիման վրա նկարահանված «Արյան կանչը» ֆիլմը։ Այն՝ Արամ եւ Արսեն եղբայրների մասին է, որոնք կամավոր մասնակցել են 44-օրյա պատերազմին եւ հերոսաբար զոհվել։ Սա առաջին ծրագիրն է, որ իրականացվում է մասնավոր հատվածի աջակցությամբծրագրի հիմնական աջակիցը    Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնադրամն է։ Կինոցուցադրմանն աջակցել է նաեւ  կապանցի գործարար Էդգար Հակոբյանը։

Կառավարության կողմից հաստատված «ՀՀ քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի 2023-2026 թթռազամավարությունում», ըստ որի Հայաստանը պատժիչ քաղաքականությունից անցնում է վերասոցիալականացման քաղաքականության։ Դրան կնպաստեն նաեւ կրթա-մշակութային ձեռնարկները, որոնցից մեկն էլ կինոցուցադրությունն է։

Մեկ ամսվա ընթացքում՝ 2023թսեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 27–ը,  ֆիլմը դիտելու հնարավորություն ունեցան դիտելու  «Գորիս», «Նուբարաշեն», «Սեւան», «Աբովյան», «Դատապարտյալների հիվանդանոց», «Արթիկ», «Վանաձոր», «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձինք։

Ցուցադրումից հետո կազմակերպվում էր հանդիպում ֆիլմի ստեղծագործական խմբի հետ։

 



Թողնել մեկնաբանություն