“Մի կերպ գտանք ծրագրի հոգեբանին”
Հունիսի 21-ին «Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ում հոբելյանների պակաս չի զգացվում։ Այսօր նաեւ կազմակերպության կողմից իրականացվող «Ես փոխվում եմ» ծրագրի հոգեբան Արտակ Աբասյանը նշում է ծննդյան 32-րդ ամյակը։
Ծրագրի իրականացման համար երկար ժամանակ հոգեբանի փնտրտուքների մեջ էինք։ Մեկի համար դժվար էր աշխատել մեր շահառուների՝ նախկին դատապարտյալների ու պրոբացիայի ծառայությունում հաշվառված անձանց հետ, մյուսը՝ ժամանակ չուներ, երրորդը՝ ծրագրի չափանիշներին չէր համապատասխանում, չորրորդը՝ մեր սրտով չէր։
Շնորհակալ ենք Արտակ Աբասյանին՝ մեզ հետ համագործակցելու համար, շնորհավորում ենք նրան՝ տարեդարձի կապակցությամբ, ու ինչպես հոգեբաններն են սիրում ասել՝ մաղթում՝ բոլոր վախերը մոռանալ ու շարժվել դեպի առաջ։
Ձեզ անչափ սեր ու ընտանեկան երջանկություն ենք մաղթում, թող Աստծո կամոք՝ ձեր բոլոր նպատակները կյանքի կոչվեն։
Թողնել մեկնաբանություն