Միշտ ժպտադեմ, ամենահաս ու բարեհամբույր՝ մեր Հասմիկը

“Օգոստոսի 26-ը՝ Հասմիկ Մեսրոպյանի ծննդյան օրն է”

  • All Works

«Բարև ձեզ, ես Հասմիկն եմես էի զանգահարել ձեզ՝ հրավիրել իրազեկման աշխատարանի, համեցեք»,- «Հանուն Ազատության» ԻՀԿ-ի սոցիալական աշխատող Հասմիկ Մեսրոպյանն ահա այսպես մեկիկ-մեկիկ դիմավորելով ու ծանոթանալով շահառուների հետ՝ նրանց ներս է հրավիրում։ Իսկ մինչ այդ՝ նրա նախնական հեռախոսազանգից հետո շահառուները զանգահարում էին կազմակերպության «հնաբնակներին»՝ ճշտելու թե ո՞վ է Հասմիկը։

«Այնքան քաղցր էր խոսում, հաճելի, բարեհամբույր»,-ասում էին նրանք։  Ի դեպ, Հասմիկ Մեսրոպյանը «Հանուն Ազատության» թիմին է միացել այս տարվա փետրվարից։

Այո՛, այդպիսին է մեր Հասմիկը՝ քաղցր, ժպտադեմ,  ամենահաս, մտահոգ՝ յուրաքանչյուր շահառուի խնդրով, պատրաստակամ՝ սովորելու, ձեռք բերելու  նոր հմտություններ՝ սոցիալական ոլորտի  աշխատանքում։   Օգոստոսի 26-ը՝  Հասմիկ Մեսրոպյանի ծննդյան օրն է։

Սիրելի Հասմիկ, շնորհավոր հոբելյանդ, քեզ՝  առողջություն,  տա Աստված, որ երբեք չփոխվես տարիների հոլովույթում ու միշտ ժպտաս։   



Թողնել մեկնաբանություն