“Օգոստոսի 26-ը՝ Հասմիկ Մեսրոպյանի ծննդյան օրն է”
«Բարև ձեզ, ես Հասմիկն եմ․ ես էի զանգահարել ձեզ՝ հրավիրել իրազեկման աշխատարանի, համեցեք»,- «Հանուն Ազատության» ԻՀԿ-ի սոցիալական աշխատող Հասմիկ Մեսրոպյանն ահա այսպես մեկիկ-մեկիկ դիմավորելով ու ծանոթանալով շահառուների հետ՝ նրանց ներս է հրավիրում։ Իսկ մինչ այդ՝ նրա նախնական հեռախոսազանգից հետո շահառուները զանգահարում էին կազմակերպության «հնաբնակներին»՝ ճշտելու թե ո՞վ է Հասմիկը։
«Այնքան քաղցր էր խոսում, հաճելի, բարեհամբույր»,-ասում էին նրանք։ Ի դեպ, Հասմիկ Մեսրոպյանը «Հանուն Ազատության» թիմին է միացել այս տարվա փետրվարից։
Այո՛, այդպիսին է մեր Հասմիկը՝ քաղցր, ժպտադեմ, ամենահաս, մտահոգ՝ յուրաքանչյուր շահառուի խնդրով, պատրաստակամ՝ սովորելու, ձեռք բերելու նոր հմտություններ՝ սոցիալական ոլորտի աշխատանքում։ Օգոստոսի 26-ը՝ Հասմիկ Մեսրոպյանի ծննդյան օրն է։
Սիրելի Հասմիկ, շնորհավոր հոբելյանդ, քեզ՝ առողջություն, տա Աստված, որ երբեք չփոխվես տարիների հոլովույթում ու միշտ ժպտաս։
Թողնել մեկնաբանություն