“Ծրագրին աջակցել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը”
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորմամբ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում առաջին անգամ երաժշտական ներկայացում բեմադրվեց։ Պատիժ կրող կանայք ու անչափահասները հնարավորություն ունեցան դիտելու ռեժիսոր Արմեն Դալլաքյանի «Սրտի վալետ» կատակերգությունը։
Դատապարտյալների վերասոցիալականացման ծրագրերի շրջանակում միջոցառումը կազմակերպել էին «Հանուն ազատության» իրավական եւ «ԷԼ-ՄԱՐ արվեստի ինստիտուտ» կրթամշակութային hասաարակական կազմակերպությունները։ Ներկայացման թեման ու ժանրը ընտրել են բանտարկյալները․ նախորդ տարի դիտել են 44-օրյա պատերազմի մասին պատմող «Արյան կանչը» ֆիլմը եւ ռեժիսորին խնդրել հաջորդ անգամ թատերական ներկայացում բերել կալանավայր։ Արմեն Դալլաքյանն էլ ներկայացման նախնական սցենարը փոխել, հարմարեցրել է հանդիսատեսի պահանջներին։ Ներկայացումը ինտերակտիվ էր, խաղին մասնակցում էր նաեւ հանդիսատեսը։
Ներկայացմանը հրավիրվել էին նաեւ «Մարդը կարիքի մեջ» չեխական կազմակերպության ներկայացուցիչները։ Նրանք եւ «Հանուն Ազատության» ՀԿ–ն նվերներ էին պատրաստել պատիժ կրող 2 անչափահաս տղաների, ինչպես նաեւ դատապարտյալ կանանց մոտ մեծացող երկու նորածին երեխաների համար:
Թողնել մեկնաբանություն