Քրեակատարողական հիմնարկներում ավելացել է կալանավորված անձանց ու դատապարտյալների թիվը

“Ինքնավնասումները նվազել են”

  • All Works

Ինչպես տեղեկացնում է  ՀՀ արդարադատության քրեակատարողական ծառայության կայք-էջը՝ ծառայությունում   ամփոփվել են 2025 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։

Քրեակատարողական ծառայության՝ 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց եւ դատապարտյալների քանակն ավելացել է 244-ով, ըստ այդմ՝ 1498 կալանավորված անձ եւ 1328 դատապարտյալ։

Չնայած ազատազրկված անձանց թվի ավելացմանը՝ 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, 2024 թվականի առաջին կիսամյակի համեմատ, ինքնավնասման դեպքերում արձանագրվել է մոտ 23% նվազում եւ մոտ 39% նվազում՝ հացադուլների քանակում։




Թողնել մեկնաբանություն