Տեղեկատվական ցուցահանդեսում ներկայացվեց նաեւ «Ես փոխվում եմ» ծրագիրը (տեսանյութ)

“«Ես փոխվում եմ» ծրագիրը՝ Եվրոպայի օրվա շրջանակում”

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն՝ Եվրոպայի օրվա միջոցառումների շրջանակում Գորիսի տեղեկատվական ցուցահանդեսում ներկայացրել էր  Սյունիքի մարզում գործող ծրագրերը։ Դրանք ուղղված են Սյունիքի մարզում սոցիալական ծառայությունների բարելավմանը, քաղհասարակության ձեւավորմանը, այդ թվում սոցիալական ծառայությունների մատուցման նոր հնարավորությունների ստեղծմանը, ինչպես նաեւ տրամադրվում է  հումանիտար աջակցություն, ապահովվում է զարգացման կենտրոնների աշխատանքը՝ 500-ից ավելի երեխաների համար; Տեղեկատվական թերթիկում ներկայացված էր նաեւ «Հանուն Ազատության» կողմից ներկայացվող «Ես փոխվում եմ» ծրագիրը, որի շրջանակում  Կապան, Քաջարան, Գորիս համայնքներում սոցիալ-հոգեբանական, սոցիալ-աշխատանքային եւ սոցիալ-իրավական ծառայություններ է տրամադրվում ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնում հաշվառված անձանց եւ նախկին դատապարտյալներին։ 

Ծրագրին անդրադարձ կատարեց նաեւ Եվրոպական միության ներկայացուցիչ Տաթեւիկ Դավթյանը՝ ներկայացնելով ԵՄ կողմից Սյունիքում ֆինանսական աջակցություն ստացած ծրագրերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 «Գործընկերություն հանուն Սյունիքիբարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը իրականացնում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն՝ Եվրոպական միության «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում  եւ «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի ու «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի համագործակցությամբ։

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության,Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։ Նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի կայուն սոցիալ-տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացմանը՝ համահունչ տեղական զարգացման առաջնահերթություններին։ Նախաձեռնության սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար կազմում է շուրջ 116 եվրո, այն կարող է հետագայում ավելանալ։



Թողնել մեկնաբանություն