Ինչպե՞ս են քվեարկելու տնային կալանքում գտնվող անձինք (տեսանյութ)

“Հարցը արդարադատության նախարարության օրակարգում է”

  • All Works

Օրերս, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ կայացած  արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստում  նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացվող եւ նախատեսվող մի շարք բարեփոխումներ։ Քննարկվել են նաեւ քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտների ռազմավարական ուղղությունները՝ ընդգծելով պատժից պայմանական վաղակետ ազատման ինստիտուտի կատարելագործմանն ուղղված աշխատանքները։

Պատասխանելով «Հանուն Ազատության» ԻՀԿ-ի ներկայացուցչի հարցին՝  նախարարը նշեց, որ  իրենց օրակարգում է տնային կալանքում գտնվող անձանց ընտրական իրավունքի իրացման հարցը։ «Քննարկում ենք երկու տարբերակ՝ շրջիկ քվեատուփերով քվեարկությունը կամ էլ ուղեկցողների միջոցով ընտրատեղամասում քվեարկության մասնակցելը»,-նշեց Սրբուհի Գալյանը։

Մանրամասները տեսանյությում։

Հիշեցնենք, որ դեռեւս փետրվար ամսին, «Հանուն Ազատության» ԻՀԿ-ն դիմել էր ՀՀ  կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ տնային կալանքում գտնվող անձանց քվեարկելու իրավունքի կարգի մասին պարզաբանումներ ստանալու համար։ Մեր նամակը ԿԸՀ-ն վերահասցեագրել էր ՀՀ արդարադատության նախարարությանը։




Թողնել մեկնաբանություն