«Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպություն

«Հանուն Ազատության» ԻՀԿ–ն Հայաստանում գրանցված միակ հասարակական կազմակերպությունն է, որի հիմնադիր անդամները նախկին դատապարտյալներ են

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՄԵՆՔ

«Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպությունը պետական գրանցում է ստացել 2020թ․–ի դեկտեմբերի 16-ին(գրանցման համար 211.171.1155525)

«Հանուն Ազատության» ԻՀԿ–ն Հայաստանում գրանցված միակ հասարակական կազմակերպությունն է, որի հիմնադիր անդամները նախկին եւ գործող դատապարտյալներ են։

Կազմակերպությունը հիմնականում զբաղվելու է կալանավայրերում պատիժ կրող անձանց, ինչպես նաեւ նախկին դատապարտյալների իրավունքների պաշտպանությամբ, մասնավորապես առողջապահական, կրթական–ուսուցողական, մշակութային եւ այլ ծրագրեր իրականացնելով։ Նախատեսվում է անազատության մեջ գտնվող անձանց համար կազմակերպել վերամասնագիտացման աշխատարաններ,  բարձրացնելով նրանց իրավագիտակցությունը օրենսդրական նախագծերի շրջանակներում։ Պատիժ կրող անձանց բոլոր առաջարկները կմշակվեն իրավաբանների կողմից եւ կիրականացվի լոբբինգ՝ փոխելու գործող օրենսդրությունը։

Մեր տեսլականն է՝ «ՓՈԽԵԼ ՆԵՐԿԱ ԵՎ ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ՝ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՐԱՆՑ ԱՐԱԳ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ»:

 

  • «Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպություն,
  • Правовая общественная организация «Во имя Свободы»
  • “In the name of Freedom" Legal Non-Governmental Organization

Ծրագրեր

Իրականացված ծրագրեր

«ԼԻՆԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ»

Կբարձրացվի պատիժ կրող անձանց իրազեկվածությունը

Նորություններ

2025-04-12 12:50:00

Ի՞նչ է կատարվում «Նուբարաշեն»-ի բանտում․ դիտորդական խմբի ՀՐԱՏԱՊ հաշվետվությունը (ֆոտոշարք)

ՀՀ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը՝ ՀՀ Արդարադատության նախարարի 2022թ-ի մայիսի 11-ի թիվ 227Ն հրամանի 64-րդ կետի համաձայն հրապարակում է ՀՐԱՏԱՊ հաշվետվությունը Նուբարաշեն ՔԿՀ կատարած այցելության վերաբերյալ

2025-04-11 23:32:00

44-օրյա պատերազմի վավերագրությունը՝ «Կամավորի օրագիրը» քրեակատարողական հիմնարկում (ֆոտոշարք, տեսանյութ)

«Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ն սկսում է շարք, որտեղ ներկայացվելու են նախորդ հաշվետու տարում իրականացված բացառիկ միջոցառումները։ Ինչո՞ւ ենք 2024թ-ն  ամփոփում հիմա՝ կհարցնի ընթերցողը։ STRIVE ծրագրի շրջանակում հնարավորություն ունեցանք վերանայելու կազմակերպության ռազմավարությունը, մշակեցինք 2025-2029թթ․ Ռազմավարական ուղղությունները, որոնցից մեկն էլ կատարած աշխատանքի ներկայացումն է հանրությանը։ Ռազմավարությանը դեռ կանդրադառնանք, իսկ հիմա շարքի առաջին նյութը։

Գործընկեր ՀԿ-ներ

Հիմնադրվել ու գործունեություն է ծավալում Գորիսում

Համայնքահեն կազմակերպություն՝ հիմնադրված Մեղրիում