“Հիմնադրվել ու գործունեություն է ծավալում Գորիսում”
«Բարի Երթ» ավտոմոտոսիրողների ՀԿ-ն ստեղծվել է 2002 թվականին։
Առաքելությունն է նպաստել դպրոցահասակ երեխաների եւ երիտասարդների ճանապարհային երթեւեկության կանոնների իմացության աստիճանի բարձրացմանը, գիտելիքների տարածմանն ու արմատավորմանը։
Իրականացված վերջին ծրագիրը՝ 2024-2025թթ․-«Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի եւ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով, «Բարի Երթ» ավտոմոտոսիրողների հասարակական կազմակերպությունը իրականացնում է «Անվտանգ երթեւեկության ապահովում Գորիսում» ծրագիրը, որի նպատակն է՝ աջակցել Գորիս խոշորացված համայնքի բնակիչների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը՝ ճանապարհային երթեւեկության կանոնակարգման վերաբերյալ։