“Ձեռք են բերել նաև ձեռագործ օճառներ”
«Հանուն Ազատության» կողմից շուրջ 10 ամիս իրականացվող «Ես փոխվում եմ» ծրագրի մասնակիցները Գորիսում սկսել են մասնակցել վերամասնագիտացման նպատակով կազմակերպված օճառագործություն ու մոմագործության դասընթացին։ Դասընթացում ընդգրկված է 15 անձ։ Դասընթացի ավարտին մասնակիցները ստանալու են վկայականներ, ինչպես նաեւ ցանկացողներին տրամադրվելու է հումք, անհրաժեշտ պարագաներ, որպեսզի ծրագրի մասնակիցները կարողանան տանը պատրաստել օճառներ, քսուքներ, շամպուններ, տոնական մոմեր։
Ի դեպ նշենք, որ սեպտեմբերին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Լիլիթ Ստեփանյանը, Մարիամ Պողոսյանը, Գայանե Եղիազարյանը, ՏԿԵ նախարարության, ՄԻՊ-ի աշխատակազմի, պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի ներկայացուցիչներ Կապանում այցելել են «Հանուն Ազատության» ԻՀԿ, մասնակցել օճառագործության բաց դասին, բարձր գնահատեցին մասնակիցների աշխատանքը և ձեռք են բերել նաեւ ձեռագործ օճառներից։
«Գործընկերություն հանուն Սյունիքի․բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը իրականացնում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն՝ Եվրոպական միության «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում եւ «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի ու «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի համագործակցությամբ։
«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության,Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։ Նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի կայուն սոցիալ-տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացմանը՝ համահունչ տեղական զարգացման առաջնահերթություններին։ Նախաձեռնության սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար կազմում է շուրջ 116 մլն եվրո, այն կարող է հետագայում ավելանալ։
Թողնել մեկնաբանություն