“Հեռախոսազանգի փոխարեն՝ դռան զանգը հնչեց”
Կեսգիշերվա հեռախոսազանգերն արտառոց չեն «Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ի նախագահ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Իրինա Մանուկյանի համար։ Վստահորդները կարող են անհետաձգելի հարցերով զանգել։
Իսկ այս անգամ կեսգիշերին ոչ թե հեռախոսազանգն անհանգստացրեց նրան, այլ բնակարանի դռան զանգը։
«Հանուն Ազատության» թիմի անդամներն էին՝« ներխուժել» բնակարան՝ «բերման ենթարկելով» փաստաբանին․ սեպտեմբերի 12-ը նրա ծննդյան օրն է։
«Հանուն Ազատության» թիմի անունից շնորհավորում ենք Իրինա Մանուկյանին, մաղթում նախ առողջություն ու համբերատարություն՝ բոլոր զանգերին դիմանալու համար, թող հաջողակ լինի բոլոր նախաձեռնություններում ու Սեր, որի պակասը, համոզված ենք՝ նա չունի։ Կեսգիշերին նույնիսկ նրա փոքրիկ հարեւան՝ Հովհաննեսն էր եկել շնորհավորելու։
Աստծո կամոք թող բոլոր նպատակներդ կյանքի կոչվեն, սիրելի Իրինա․․․
Թողնել մեկնաբանություն