Ի՞նչ տվեց «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» եռամյա ծրագիրը (տեսանյութ, ֆոտոշարք)

“Համաժողովին մասնակցել են «Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ի նախագահ Իրինա Մանուկյանը, խորհրդի անդամներ Արթուր Հովհաննեսյանն ու Ներսես Խառատյանը։ «Ես փոխվում եմ» ծրագրի շրջանակներում վերասոցիալականացվել է 85 մարդ,Կապանում հիմնվել է սոցիալական ձեռնարկատիրություն՝ «Մետաքսե հնչյուն» տպագրատուն”

  • All Works

«Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» եռամյա ծրագրի ամփոփիչ համաժողովը համախմբել էր պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության, միջազգային գործընկերների, սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներին, փորձագետներին և ծրագրի շահառուներին՝ ամփոփելու ծրագրի արդյունքները և քննարկելու սոցիալական ծառայությունների հետագա զարգացման հեռանկարները։ Համաժողովին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանն ու Գայանե Եղիազարյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ն․Գ․ Վասիլիս Մարագոսը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը և այլ գործընկերներ։

Համաժողովի ընթացքում ներկայացվել են ծրագրի հիմնական ձեռքբերումները, Սյունիքի համայնքներում փորձարկված համայնքահեն սոցիալական ծառայությունները, ինչպես նաև պետության, համայնքների և քաղաքացիական հասարակության արդյունավետ համագործակցության հաջողված փորձը։

  «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» եռամյա ծրագրի ամփոփիչ համաժողովին մասնակցել են «Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ի նախագահ Իրինա Մանուկյանը, խորհրդի անդամներ Արթուր Հովհաննեսյանն ու Ներսես Խառատյանը։

«Ես փոխվում եմ» ծրագրի շրջանակներում վերասոցիալականացվել են 85 մարդ, որոնք պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնում հաշվառված անձինք ու նախկին դատապարտյալներ են։  Կապանում հիմնվել է սոցիալական ձեռնարկատիրություն՝ «Մետաքսե հնչյուն» տպագրատունը, որտեղ աշխատելու հնարավորություն ունեն նախկին դատապարտյալները։

ՀԿ-ի նախագահը պանելային քննարկման ժամանակ անդրադարձավ  ծրագրին։

Մանրամասները տեսանյութում։


Առանձնակի ուշադրություն է դարձվել ծրագրի կայունությանը․ մի շարք ծառայություններ արդեն ստացել են պետական կամ համայնքային ֆինանսավորում, իսկ փորձարկված մոդելները հիմք են դարձել նոր պետական ծրագրերի մշակման համար։

Ծրագրի հիմնական արդյունքները

Ավելի քան 15 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և համայնքների շուրջ 30 սոցիալական ոլորտի մասնագետներ բարելավել են իրենց մասնագիտական կարողությունները։

12 ՀԿ-ների և 4 համայնքապետարանների կողմից փորձարկվել կամ բարելավվել է 9 սոցիալական ծառայություն

7 համայնքներում ձևավորվել և հզորացվել են համայնքային սոցիալական հանձնաժողովներ

7 համայքներում մշակվել և հաստատվել են համայնքների սոցիալական զարգացման և սոցիալական ծառայությունների պլաններ

Գորիս, Սիսիան, Կապան և Մեղրի համայնքները փորձարկել են սոցիալական ծառայություններ և համայնքային ֆինանսավորմամբ կշարունակեն արդեն իսկ ներդրված նոր ծառայությունները

Գորիս, Տեղ, Տաթև, Քաջարան համայնքները ֆինանսավորել են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից մատուցվող սոցիալական ծառայությունները։

4 քաղաքացիական հասարակության կազմակերպություն ստացել է պետական հավաստագրում 5 սոցիալական ծառայության համար, այնուհետև անցում կատարել ԵՄ ֆինանսավորումից դեպի պետական ֆինանսավորման

Սյունիքի մարզի ավելի քան 850 բնակիչ օգտվել է ծրագրի շրջանակում մատուցված սոցիալական ծառայություններից։

 

 

Հիշեցնենք, որ «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը իրայանացվել է Եվրոպական միության «Դիմակայուն Սյունիք․ Թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի համագործակցությամբ։



Թողնել մեկնաբանություն