ՔԿՀ–ներից շատերում չկան անհրաժեշտ պայմաններ՝ կինոցուցադրման համար․ «Արյան կանչը»՝ «Դատապարտյալների հիվանդանոցում»

“Կինոդիտմանը ներկա էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի վարչակազմը”

  • All Works

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում «Արյան կանչը» ֆիլմը ցուցադրվեց հիմնարկի գրադարանում։ Չնայած տարածքը փոքր էր, սակայն կինոդիտմանը ներկա պատիժ կրող անձինք մինչեւ վերջ հետեւեցին ֆիլմի ցուցադրությանը՝ վերջում շնորհակալություն ասելով դերասաններին։ Ֆիլմի ցուցադրությանը ներկա էր նաեւ ՔԿՀ-ի պետ Ռուբեն Խալապյանը։

Ի դեպ նկատենք, որ քրեակատարողական հիմնարկներից մի քանիսում չկային անհրաժեշտ պայմաններ՝ ֆիլմի ցուցադրման համար, սակայն կազմակերպիչներն արեցին ամեն ինչ, որպեսզի Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձինք հաղորդակցվեն արվեստին։

 

«Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ն՝  «ԷԼ-ՄԱՐ  նորարարական  ստեղծագործական արվեստի ինստիտուտ» կրթա-մշակութային  ՀԿ-ի հետ համատեղ, Հայաստանի քրեակատարողական 10 հիմնարկներից 9-ում  ցուցադրեց իրական փաստերի հիման վրա նկարահանված «Արյան կանչը» ֆիլմը։ Այն՝ Արամ եւ Արսեն եղբայրների մասին է, որոնք կամավոր մասնակցել են 44-օրյա պատերազմին եւ հերոսաբար զոհվել։ Սա առաջին ծրագիրն է, որ իրականացվում է մասնավոր հատվածի աջակցությամբծրագրի հիմնական աջակիցը    Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնադրամն է։ Կինոցուցադրմանն աջակցել է նաեւ  կապանցի գործարար Էդգար Հակոբյանը։

 Կառավարության կողմից հաստատված «ՀՀ քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի 2023-2026 թթռազամավարությունում», ըստ որի Հայաստանը պատժիչ քաղաքականությունից անցնում է վերասոցիալականացման քաղաքականության։ Դրան կնպաստեն նաեւ կրթա-մշակութային ձեռնարկները, որոնցից մեկն էլ կինոցուցադրությունն է։

Մեկ ամսվա ընթացքում՝ 2023թսեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 27–ը,  ֆիլմը դիտելու հնարավորություն ունեցան նաեւ «Արմավիր», «Գորիս», «Նուբարաշեն», «Աբովյան», «Արթիկ», «Սեւան», «Վանաձոր», «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձինք։ Ցուցադրումից հետո կազմակերպվում էր հանդիպում ֆիլմի ստեղծագործական խմբի հետ։

 



Թողնել մեկնաբանություն