«ՁԳՏՈՒՄ» ավելի լավ ապագայի․ «Հանուն Ազատության» ԻՀԿ-ն STRIVE ծրագրում

“Պայմանագիր կնքվեց 36 ՔԿՀ-ների հետ”

  • All Works

Օրերս տեղի ունեցավ «Ձգտում ավելի լավ ապագայի. համայնքների եւ քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» («STRIVE») ծրագրի՝ «Կազմակերպական մոդելների ինովացիա» (ԿՄԻ) բաղադրիչի շրջանակներում հայաստանյան 36 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից մշակած ԿՄԻ պլանների իրականացման մեկնարկը։ Հանդիսավոր միջոցառմանը ենթադրամաշնորհային պայմանագրեր ստորագրվեցին  այն 36 ՔՀԿ-ների հետ, որոնք ընտրվել էին «Կազմակերպական մոդելների ինովացիա» բաղադրիչի շրջանակներում ֆինանսավորում ստանալու համար եւ իրականացնելու են կազմակերպական մոդելների բարելավմանն ուղղված ծրագրեր՝ առաջիկա 6-10 ամսվա ընթացքում։ 

36 հաղթողներից մեկը «Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ն է։ «Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ի փոխնախագահ Արմեն Դավթյանը հակիրճ ներկայացրեց կազմակերպության իրականացրած ծրագրերը, ինչպես անդրադարձավ ԿՄԻ շրջանակում ծրագրավորված գործողություններին։ Առաջիկա 6 ամսում  նախատեսվում է վերամշակել  կազմակերպության ռազմավորությունը, վերափոխվելու է կազմակերպության կայքը, թվայնացվելու են շահառուներին, ՀԿ անդամներին վերաբերող բոլոր փաստաթղթերը, ինչպես նաեւ համալրվելու է կազմակերպության գույքը։  

Միջոցառմանը ներկա էին ԵՄ պատվիրակության ծրագրերի ղեկավար Բրունո Մոնտարիոլը, ծրագիրն իրականացնող գործընկերները, 36 դրամաշնորհառու ՔՀԿ-ների ղեկավարները եւ «STRIVE» ծրագրի թիմը։

 

 

 



Թողնել մեկնաբանություն