Ներում է շնորհվել «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկին

“Վիտալիոս Խիոնիդիսը «Հանուն Ազատության» ԻՀԿ-ի կամավորներից է”

  • All Works

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի  հրամանագրով 2025թ․ դեկտեմբերի 2-ին ներում է շնորհվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վիտալիոս Խիոնիդիսին։ Նա դատապարտվել էր 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, անազատության մեջ էր 2021թ․ օգոստոսի 31-ից։

Վիտալիոս Խիոնիդիսը «Հանուն Ազատության» ԻՀԿ-ի կամավորներից է, մասնակցում էր «Արմավիր» ՔԿՀ-ում մեր կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումներին։ Նա ընդգրկված էր ՔԿՀ-ի թատերական խմբում, «Կրթությունը նորաձեւ է» շարժման շրջանակում  տարբեր ՔԿՀ-ներում ներկայացրել է «Արհեստական բանականության ինտեգրումը» թեմայով բանախոսությունը։

Իհարկե, հարկ է նշել նաեւ «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողների աշխատանքը, որի արդյունքում Վիտալիոս Խիոնիդիսը սոցիալականացվեց։

Լուսանկարները հրապարակվում են Վիտալիոս Խիոնիդիսի համաձայնությամբ

 




Թողնել մեկնաբանություն