“Խորհուրդը նախարարության նպատակներն իրականացնելու շրջանակում հանդիսանում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ հանրության հետ մասնակցային, ներառական որոշումների կայացման ու հաղորդակցության հարթակ”
«Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ի փոխնախագահ, ծրագրերի պատասխանատու Արմենակ Դավթյանը ՀՀ արդարադատության նախարարի 2025 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 106-Ա որոշմամբ ընդգրկվել է նախարարին կից հասարակական խորհրդի կազմում։
Նշենք, որ ՀՀ նախարարներին եւ կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին կից հասարակական խորհուրդների ձեւավորման եւ աշխատակարգի վերաբերյալ կարգը հաստատվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2025 թվականի սեպտեմբերի 22-ի N 835-Լ որոշմամբ։։։
Ըստ աշխատակարգի, ՀՀ նախարարին կից հասարակական խորհուրդների նպատակն է ապահովել նախարարության խնդիրների եւ նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցությունը, ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձեւավորումը, մասնակցային կառավարումը խրախուսելու եւ շահառու խմբերին քաղաքականության մշակմանը մասնակցելու գործընթացին ներգրավումը։
Թողնել մեկնաբանություն