«Քաղաքացիական գործունեության պատմությունները» համաժողովում․կազմակերպվեց նաեւ քննարկում

“«Հանուն Ազատության» ԻՀԿ-ի ներկայացուցիչը հետաքրքրված էր «Տրավմայի վրա հիմնված ակտիվիզմը որպես հասարակությունը առողջացնելու միջոց» թեմայով ”

Հուլիսի 21-ին տեղի ունեցած «Քաղաքացիական գործունեության պատմություններ» համաժողովը, որի նպատակն էր բարձրացնել քաղաքացիական մասնակցության տեսանելիությունը եւ երիտասարդների շրջանում հիմք ստեղծել քաղաքացիական կայուն մասնակցության համար:

Համաժողովին մասնակցեց «Հանուն Ազատության» ԻՀԿ-ի անդամ Ավետիս Մելքոնյանը։

Համաժողովում  առաջին անգամ ցուցադրվեցին երեք հայ քաղաքացիական ակտիվիստների՝ մարդու իրավունքների հարցերով ակտիվիստ Անդրանիկ Շիրինյանի, տեղահանված արցախահայերի հարցերով ակտիվիստ Լիաննա Պետրոսյանի եւ «Սեռական բռնության ճգնաժամային կոնտրոն» ՀԿ տնօրեն Տաթեւիկ Աղաբեկյանի քաղաքացիական գործունեությունը վավերագրող կարճամետրաժ ֆիլմերը, որոնք նկարահանվել էին այս ծրագրի շրջանակներում։ Ցուցադրությանը հետեւեց պանելային քննարկում՝ վերհանելու երիտասարդների քաղաքացիական ներգրավման խոչընդոտները Հայաստանում։

Համաժողովի երկրորդ մասում տրավմայահեն խաղաղակրթության եւ երկխոսության հարցերով փորձագետ Պաատա Ալավերդաշվիլին հանդես եկավ ինտերակտիվ բանախոսությամբ «Տրավմայի վրա հիմնված ակտիվիզմը որպես հասարակությունը առողջացնելու միջոց» թեմայով։

Այս մասին տեղեկացնում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջը։ ՀԿ-ն նաեւ շնորհակալություն է հայտնում համաժողովին ներկա ՔՀԿ ներկայացուցիչներին, քաղաքացիական ակտիվիստներին եւ ՀԱԵ-ի ծրագրերի ներկա եւ նախկին մասնակիցներին։

«Արեւելյան գործընկերությունում երիտասարդների հզորացմանը միտված քաղաքացիական գործունեության պատմություններ» ծրագիրը իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից՝ Շվեդիայի «Blivande» կազմակերպության հետ համագործակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդական ինստիտուտի կողմից։




Թողնել մեկնաբանություն