Գիտելիքի ու դպրության տոնի առթիվ՝ հերթական կանգառը Ծավի դպրոցն էր

“Ծրագրի ամենակրտսեր մասնակիցը սովորում է այստեղ”

 

«Հանուն Ազատության» ԻՀԿ-ի կողմից իրականացվող «Ես փոխվում եմ» սոցիալական նախաձեռնության շրջանակում՝ ՀԿ-ի ներկայացուցիչները եղան սահմանամերձ Ծավ գյուղի դպրոցում։

Դպրոցի 12-րդ դասարանում է սովորում «Ես փոխվում եմ» ծրագրի մասնակիցներից մեկը։ Շնորհավորելով նոր ուսումնական տարվա առիթով, կազմակերպության ներկայացուցիչները  ոչ միայն ծրագրի մասնակցին, այլեւ նրա 3 համադասարանցիներին նվիրեցին Գարեգին Նժդեհի «Ցեղակրոնություն» գիրքը եւ լուսամփոփներ։

Նշենք նաեւ, որ  ծրագրի ամենակրտսեր մասնակիցը մեր աջակցությամբ սովորում է նաեւ «Վարորդական իրավունքի»  դասընթացում։ 17-ամյա պատանին նաեւ ցանկություն է հայտնել սովորելու օճառագործություն ու մոմագործություն, որի դասընթացներն արդեն մեկնարկել են։ Իսկ արդեն 2025թ ամառային զորակոչին  նա մեկնելու է հայոց բանակ։



Թողնել մեկնաբանություն