Նշելով մեր Անկախության տոնը Կապանում՝ ի ցույց ենք դնում ամուր փոխգործակցությունը Սյունիքի հետ․ Քրիստինա Քվին

“Հանդիսությանը հրավիրված էր նաեւ «Հանուն Ազատության» ԻՀԿ-ն”

  • All Works

Հուլիսի 11-ին Կապանում նշվեց ԱՄՆ-ի Անկախության տոնը։ Տոնակատարությունն առաջին անգամ էր անցկացվում Սյունիքում այն կազմակերպել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, Սյունիքի մարզի համայնքապետերը, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների, ՀՀ-ում ԱՄՆ դիվանագիտական կորպուսի, ԱՄՆ աջակցությամբ մարզում ծրագրեր իրականացնող կառույցների ներկայացուցիչներ, տարբեր ծրագրերի շահառուներ։

Հանդիսությանը մասնակցում էր նաեւ «Հանուն Ազատության» ԻՀԿ-ի նախագահ Իրինա Մանուկյանը։

Դեսպան Քվինն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ բարեկամության ու գործընկերության համար։

«Մենք հասկանում ենք, որ վերջին տարիները մարտահրավերներով լի են եղել Սյունիքի համար։ Եվ այսօր, նշելով մեր Անկախության տոնն այստեղ՝ Կապանում, մենք մեկ անգամ եւս ի ցույց ենք դնում մեր ամուր փոխգործակցությունը մարզի հետ, Սյունիքի ու նրա համայնքների հետ մեր ընդհանուր նպատակների շուրջ միասնական ջանքերն ու աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը», - ասաց նա։

«Օրվա առիթով ուզում եմ անպայման հիշատակել ՀՀ անկախացումից մինչ օրս Սյունիքում ԱՄՆ դեսպանատան, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ ամերիկյան այլ բազմաթիվ կազմակերպությունների կողմից իրականացված բազում սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթական, մարդկային կապիտալի զարգացման ու գրեթե բոլոր ոլորտներին վերաբերող ծրագրերի մասին։ Դրանք փոփոխություններ են բերել մարզի ու նրա բնակիչների կյանքում»,-ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Նա կարեւորեց նաեւ ԱՄՆ աջակցությունը պետական ինստիտուտների, իրավական ոլորտի կայացման, պետական կառույցներում բարեփոխումների ու հատկապես Հայաստանում ժողովրդավարության հաստատման եւ զարգացման գործընթացում, որը շարունակելու ճանապարհին Հայաստանի Հանրապետությունը այսուհետ եւս ակնկալում է բարեկամ երկրի օժանդակությունը»,-իր խոսքում նշեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Հանդիսավոր միջոցառումը եզրափակվեց տոնական հյուրասիրությամբ։

 

Հանդիսավոր միջոցառումը եզրափակվեց տոնական հյուրասիրությամբ։



Թողնել մեկնաբանություն