Քաղաքացիական մասնակցություն, ընտրական իրավունք ու քվեարկության կարգ

“Աշխատարան-դասընթաց Կապանում, Գորիսում ու Սիսիանում”

Սյունիքի մարզում  կազմակերպված «REGION» ծրագրի «Քաղաքացիական մասնակցություն եւ ընտրողների կրթություն» թեմայով մեկօրյա դասընթաց-աշխատարանին մասնակցեցին նաեւ «Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ի ծրագրերի մասնակիցները։

Սիսիանում, Գորիսում ու Կապանում կայացած աշխատարաններում մասնակիցները ծանոթացան քաղաքացիական մասնակցության կարեւորությանը,  ընտրական իրավունքի սկզբունքներին ու մատչելիությանը,  ընտրական իրավախախտումներին ու դրանց դեմ պայքարի մեթոդներին, ինչպես նաեւ քվեարկության օրվա բոլոր գործընթացներին։

Աշխատարանի մասնակիցներին ներկայացվեցին e-draft եւ e-request հարթակներին՝ պարզելով դրանց գործնական կիրառման եղանակները։ Աշխատարանի ընթացքում անդրադարձ կատարվեց ընտրություններին վերաբերող հաճախ հնչող հարցերին, վերհանվեցին տարածված սխալ պատկերացումները եւ համադրվեցին փաստերի եւ գործող օրենսդրության հետ։

Մասնակիցները  վերջում ստացան  հավաստագրեր։

Աշխատարանը կազմակերպել էր «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն՝ Եվրոպական միության եւ German Marshall Fund of the United States - Transatlantic Foundation (GMF TF) (Black Sea Trust for Regional Cooperation)-ի ֆինանսական աջակցությամբ։

 




Թողնել մեկնաբանություն