«Փափուկ հմտություններ»-ի ուսուցում «Ես փոխվում եմ» ծրագրի մասնակիցներին

“Վերապատրաստվեց 40 անձ”

«Խնդիրների վերհանոււմ ու որոշումների կայացում», «Արդյունավետ հաղորդակցում», «Ժամանակի կառավարում», «Զբաղվածություն ու բիզնես աջակցում»այս թեմաներն էին ընդգրկված  Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ  «Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ի կողմից իրականացվող  «Ես փոխվում եմ» ծրագրի շրջանակում կազմակերպած  «Փափուկ հմտությունների» դասընթացի օրակարգում։ Դասընթացը վարեց «ՊրոԴեՖորմ» ընկերության գործադիր տնօրեն Արսեն Սիմոնյանը։

Երկու խումբ՝ 27 անձ վերապատրաստվեցին Գորիսում, իսկ մեկ խումբ՝ 13 անձ Կապանում։ Մասնակիցներին տրվեցին հավաստագրեր։

Ի դեպ՝  դասընթացներին հրավիրվել էին եւ  մասնակցեցին ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի պետն ու աշխատակիցները, Գորիսի համայնքապետարանի  հանրային կապերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետն ու ավագ մասնագետը։  ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մասնաճյուղի ներկայացուցիչ  Անի Մնացականյանը։ Նշենք, որ «Հանուն Ազատության» ԻՀԿ-ն ծրագրի շրջանակում համագործակցում է Պրոբացիայի ծառայության, Գորիսի, Կապանի, Քաջարանի համայնքապետարանների հետ։

 «Փափուկ հմտությունների» դասընթացների մասին տեսանյութ է հեռարձակվել  Սյունիքի մարզային հեռուստաընկերությամբ։

 

«Գործընկերություն հանուն Սյունիքիբարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը իրականացնում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն՝ Եվրոպական միության «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում  եւ «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի ու «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի համագործակցությամբ։

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության,Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։ Նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի կայուն սոցիալ-տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացմանը՝ համահունչ տեղական զարգացման առաջնահերթություններին։ Նախաձեռնության սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար կազմում է շուրջ 116 մլն եվրո, այն կարող է հետագայում ավելանալ։

 



Թողնել մեկնաբանություն