“Օրակարգային մեկ հարցի քննարկումը տեղափոխվեց հաջորդ հանդիպում”
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեկտեմբերի 4-ին Գորիսում հանդիպեց մարզում գործող այն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք նախապես ցանկություն էին հայտնել մասնակցել դրան։ 26 ՔՀԿ-ների թվում էր նաեւ «Հանուն Ազատության» ներկայացուցիչները։
Օրակարգային առաջին հարցը՝ Սյունիքի մարզի երիտասարդության ոչ ֆորմալ կրթությանն ու մասնագիտական կողմնորոշմանն ուղղված, ինչպես նաեւ երիտասարդներին համայնքային հարցերում ներգրավելուն ուղղված ծրագրերի քննարկումն էր։ Անդրադարձ է կատարվել նաեւ դպրոցների հետ համատեղ ծրագրեր իրականացնելու եւ նախաձեռնություններ կյանքի կոչելու մեխանիզմներին։
Թեման այնքան ընդգրկուն էր, որ ժամանակային առումով հնարավորություն չեղավ անդրադառնալ օրակարգային հաջորդ հարցին՝ Սյունիքում սոցիալական պաշտպանության ու սոցիալական ծառայությունների բարելավմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման ուղղություններին։
Մարզային իշխանության եւ ՔՀԿ-ների ներկայացուցիչները պայմանավորվեցին այդ հարցի քննարկումը տեղափոխել հաջորդ հանդիպմանը։
Նշենք, որ սա նման ֆորմատով երկրորդ հանդիպումն էր։ Առաջինը՝ փետրվար ամսին էր։
Տեսանյութը՝ Սյունիքի մարզպետի ֆեյսբուքյան էջից։
How to Share With Just FriendsHow to share with just friends.
Posted by Facebook on Friday, December 5, 2014
Թողնել մեկնաբանություն