Սյունիքի մարզի խոցելի բնակչության համար կայուն սոցիալական ծառայությունների տրամադրում

"/> Հանուն Ազատության ԻՀԿ

«ԵՍ ՓՈԽՎՈՒՄ ԵՄ»

“

Սյունիքի մարզի խոցելի բնակչության համար կայուն սոցիալական ծառայությունների տրամադրում

”

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային բաժնում հաշվառված անձանց   եւ նախկին դատապարտյալներին տրամադրել հետեւյալ սոցիալական ծառայությունները․

  • սոցիալ-հոգեբանական ծառայություն, որն կնպաստի նրանց՝ սոցիալական ներառման նպատակով հոգեբանական վերականգնմանը.
  • սոցիալ-աշխատանքային, որը կնպաստի  ինքնազբաղվածության ապահովմանը, հարմար աշխատանքի տեղավորմանը եւ աշխատանքային հարմարեցման հետ կապված այլ խնդիրների լուծմանը՝ վերամասնագիտացման նպատակով
  •  սոցիալ-իրավական, որը կնպաստի շահառուների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության նպատակով խորհրդատվության եւ իրավաբանական օգնության տրամադրման ապահովմանը:

Տեւողությունը՝ 01.02.2024թ․-10.01.2025թ․

Ծրագրի արժեքը՝ 16.769.000 ՀՀ դրամ

 

«Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիր

 

Դոնոր՝ Եվրոպական միություն
Իրականացնող՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ
Գործընկերներ՝ «Հայկական Կարիտաս», «WINNET Գորիս» զարգացման հիմնադրամ