“
Ֆիլմը ցուցադրվել է 9 քրեակատարողական հիմնարկներում
”«Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ն՝ «ԷԼ-ՄԱՐ նորարարական ստեղծագործական արվեստի ինստիտուտ» կրթա-մշակութային ՀԿ-ի հետ համատեղ, Հայաստանի քրեակատարողական 10 հիմնարկներից 9-ում ցուցադրեց իրական փաստերի հիման վրա նկարահանված «Արյան կանչը» ֆիլմը։ Այն՝ Արամ եւ Արսեն եղբայրների մասին է, որոնք կամավոր մասնակցել են 44-օրյա պատերազամին եւ հերոսաբար զոհվել։ Սա առաջին ծրագիրն է, որ իրականացվում է մասնավոր հատվածի աջակցությամբ․ ծրագիրը ֆինանսավորել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ծրագրին աջակցել է նաեւ կապանցի գործարար Էդգար Հակոբյանը։
Մեկ ամսվա ընթացքում՝ 2023թ․ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 27–ը, ֆիլմը դիտելու հնարավորություն ունեցան դիտելու «Արմավիր», «Գորիս», «Նուբարաշեն», «Աբովյան», «Դատապարտյալների հիվանդանոց», «Արթիկ», «Սեւան», «Վանաձոր», «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձինք։
Ծրագրի բուջեն 670.000 ՀՀ դրամ։