Քրեակատարողական հիմնարկներում ընթանում են դրսեկության ձեւով (էքստեռն) պետական եւ ավարտական քննությունները

“Քննությունները կշարունակվեն մինչեւ հուլիսի 1-ը”

  • All Works

Սույն թվականի hունիսի 4-ից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր», «Նուբարաշեն» եւ «Սեւան» քրեակատարողական հիմնարկներում մեկնարկել են 19 եւ ավելի տարիք ունեցող ազատազրկման ձեւով պատիժ կրող դատապարտյալների` 2024 թվականի դրսեկության ձեւով (էքստեռն) 2-րդ քննաշրջանի պետական եւ ավարտական քննությունները:

Քննությունները կազմակերպում եւ իրականացնում է «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության եւ կրթական ծրագրերի իրականացում՝ առանց տարիքային սահմանափակման» հանրակրթական ծրագրի շրջանակներում:

2023-2024 թվականների ուսումնական տարվա համար ՀՀ ԱՆ «Արմավիր», «Նուբարաշեն», «Սեւան», «Վանաձոր», «Աբովյան» եւ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներից դրսեկության ձեւով (էքստեռն) քննություններին  մասնակցության դիմում է ներկայացրել 37 դատապարտյալ հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալու նպատակով:

Քննություններն անցկացնում են ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատված հանձնաժողովները։

Նշենք, որ վերոնշյալ հանրակրթական ծրագիրը մեկնարկել է 2022- 2023 թվականների ուսումնական տարում Կրթության մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու արդյունքում:

Քննությունները շարունակվելու են մինչեւ սույն թվականի հուլիսի 1-ը ներառյալ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կայք-էջը։



Թողնել մեկնաբանություն