Վերամասնագիտանում են «Ես փոխվում եմ» ծրագրի անդամները

“Մոտ ապագայում կկազմակերպվի Արայի նկարների ցուցահանդեսը”

  • All Works

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ  իրականացվող  «Ես փոխվում եմ» ծրագրի շրջանակում վերամասնագիտանում, ինչպես նաեւ ունեցած հմտություններն են կատարելագործում ծրագրի մասնակիցները։ 23-ամյա Արա Հակոբյանը տնային կալանքի ժամանակ սկսել է նկարել ու ծրագրում ընդգրվելուց հետո՝ ցանկացավ հմտանալ ակադեմիական նկարչության հմտությունների մեջ։ Մայիս ամսից Արան՝ «Մարտիրոսյան արվեստանոց» նկարչական դպրոցի սանն է, նրան ուսուցանում է Տիգրան Մարտիրոսյանը։ Մոտ ապագայում նախաձեռնում ենք կազմակերպել Արա Հակոբյանի նկարների ցուցահանդեսը՝ Կապանում։

 

«Գործընկերություն հանուն Սյունիքիբարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը իրականացնում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն՝ Եվրոպական միության «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում  եւ «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի ու «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի համագործակցությամբ։

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության,Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։ Նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի կայուն սոցիալ-տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացմանը՝ համահունչ տեղական զարգացման առաջնահերթություններին։ Նախաձեռնության սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար կազմում է շուրջ 116 մլն եվրո, այն կարող է հետագայում ավելանալ։

 

 



Թողնել մեկնաբանություն