“«Ես փոխվում եմ» ծրագիրը շարունակվում է”
Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ես փոխվում եմ» ծրագրի շրջանակում` սոցիալական կենտրոնի համակարգողի կողմից իրականացվել են տնայցեր։ Տնայցերի ժամանակ շահառուների հետ քննարկվել են ծրագրի կողմից առաջարկվող վերամասնագիտացման ու հմտությունների ձեռք բերման հարցերը, ինչպես նաեւ կարիքների վերագնահատում է իրականացվել։
Ծրագրի իրավաբաններն էլ շարունակում են իրավական խորհրդատվություն տրամադրել ծրագրում ընդգրկված շահառուներին։
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում Կապան, Քաջարան, Գորիս համայնքներում սոցիալ-հոգեբանական, սոցիալ-աշխատանքային եւ սոցիալ-իրավական ծառայություններ է տրամադրում ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնում հաշվառված անձանց եւ նախկին դատապարտյալներին։ Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող 40 անհատի հնարավորություն է տրվել հաղթահարել անազատության մեջ գտնվելու հետ կապված սոցիալ-հոգեբանական խնդիրները, ինչպես նաեւ վերասոցիալականացվել ու վերամասնագիտանալ։ Ծրագիրը նպաստում է նաեւ կրկնհանցագործություն կատարելու հավանականության նվազեցմանը եւ զբաղվածության հնարավորությունների ստեղծմանը։
«Գործընկերություն հանուն Սյունիքի․բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը իրականացնում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն՝ Եվրոպական միության «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության շրջանակումեւ «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի ու «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի համագործակցությամբ։
«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության,Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։ Նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի կայուն սոցիալ-տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացմանը՝ համահունչ տեղական զարգացման առաջնահերթություններին։ Նախաձեռնության սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար կազմում է շուրջ 116 մլն եվրո, այն կարող է հետագայում ավելանալ։
Թողնել մեկնաբանություն