“Տրամադրվում է նաեւ սոցիալ-իրավական եւ սոցիալ-աշխատանքային ծառայություններ”
«Գործընկերություն հանուն Սյունիքի․բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում «Հանուն Ազատության» ԻՀԿ-ի կողմից իրականացվող «Ես փոխվում եմ» սոցիալական նախաձեռնության շահառուները մայիս ամսից սկսել են օգտվել սոցիալ-հոգեբանական ծառայությունից։
Նախ տեսաուղերձով ծրագրի հոգեբան Արտակ Աբասյանը դիմեց ծրագրի մասնակիցներին, ապա անհատական թերապիաներ անցկացրեց նրանց հետ; Եղան նաեւ խմբային հանդիպումներ։ Սոցիալ-հոգեբանական ծառայությունները շարունակական կլինեն։
«Գործընկերություն հանուն Սյունիքի․բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը իրականացնում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն՝ Եվրոպական միության «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում եւ «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի ու «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի համագործակցությամբ։
«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության,Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։ Նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի կայուն սոցիալ-տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացմանը՝ համահունչ տեղական զարգացման առաջնահերթություններին։ Նախաձեռնության սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար կազմում է շուրջ 116 մլն եվրո, այն կարող է հետագայում ավելանալ։
Թողնել մեկնաբանություն