“Այստեղ հուզմունքն անասելի էր”
«Արյան կանչը» ֆիլմը ցուցադրվեց նաեւ «Սեւան» քրեակատարողական հիմնարկում։ Այստեղ հուզմունքը շատ էր․դատապարտյալներից մեկը ֆիլմի ցուցադրման կեսից՝ ներողություն խնդրելով՝ հեռացավ։ «Կներեք, չեմ կարող դիտել, տղաս զոհվել է 44–օրյա պատերազմում, ինձ համար ծանր են այս կադրերը»,-հուզված ասաց նա։
«Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ն՝ «ԷԼ-ՄԱՐ նորարարական ստեղծագործական արվեստի ինստիտուտ» կրթա-մշակութային ՀԿ-ի հետ համատեղ, Հայաստանի քրեակատարողական 10 հիմնարկներից 9-ում ցուցադրեց իրական փաստերի հիման վրա նկարահանված «Արյան կանչը» ֆիլմը։ Այն՝ Արամ եւ Արսեն եղբայրների մասին է, որոնք կամավոր մասնակցել են 44-օրյա պատերազմին եւ հերոսաբար զոհվել։ Սա առաջին ծրագիրն է, որ իրականացվում է մասնավոր հատվածի աջակցությամբ․ ծրագրի հիմնական աջակիցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնադրամն է։ Կինոցուցադրմանն աջակցել է նաեւ կապանցի գործարար Էդգար Հակոբյանը։
Կառավարության կողմից հաստատված «ՀՀ քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի 2023-2026 թթ․ ռազամավարությունում», ըստ որի Հայաստանը պատժիչ քաղաքականությունից անցնում է վերասոցիալականացման քաղաքականության։ Դրան կնպաստեն նաեւ կրթա-մշակութային ձեռնարկները, որոնցից մեկն էլ կինոցուցադրությունն է։
Մեկ ամսվա ընթացքում՝ 2023թ․ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 27–ը, ֆիլմը դիտելու հնարավորություն ունեցան դիտելու «Արմավիր», «Նուբարաշեն», «Աբովյան», «Դատապարտյալների հիվանդանոց», «Արթիկ», «Վանաձոր», «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձինք։
Ցուցադրումից հետո կազմակերպվում էր հանդիպում ֆիլմի ստեղծագործական խմբի հետ։
Թողնել մեկնաբանություն