Պատժից՝ պայմանական վաղաժամկետ ազատման նոր հայեցակարգը պատրաստ է

“Հայեցակարգը մինչեւ օգոստոս կլրամշակվի”

  • All Works

«Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման վերաբերյալ նոր հայեցակարգի ներդնումը կարեւոր քայլ է դատապարտյալի՝ հասարակություն վերադառնալու պատրաստվածության եւ վերաինտեգրման հնարավորությունների ապահովման գործում»,-2024թ․ մայիսի 15-ին՝ պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման վերաբերյալ հայեցակարգի հանրային քննարկմանը նշեց  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը։

Հայեցակարգը մշակվել է արդարադատության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից ներգրավված փորձագետների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համատեղ ջանքերով: Ըստ նոր հայեցակարգի՝ պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացի հիքմում  դրվել է անձի վերասոցիալականացումը:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադեւոսյանը մանրամասն ներկայացրեց աշխատանքային խմբի կողմից մշակված հայեցակարգի ընդհանուր դրույթներն ու առանձնահատկությունները, ներկա կարգավորումները եւ առաջարկվող փոփոխությունները։

Հայեցակարգի ներկայացումից հետո, քննարկման մասնակիցները իրենց հարցերն ուղղեցին հայեցակարգը մշակողներին։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց հայեցակարգը լրամաշակելու համար ներկայացնել գրավոր առաջարկներ։

Քննարկումը իրականացվեց Եվրոպայի խորհրդի «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակում։

Քննարկմանը մասնակցեց «Հանուն Ազատության» ԻՀԿ-ի փոխնախագահ Արմեն Դավթյանը, որը նաեւ հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի անդամ է։

Հիշեցնենք, որ  2021թվականի նոյեմբերից մինչեւ 2022թ․ հունիս ամիսը՝ «Հանուն Ազատության» ԻՀԿ-նի կողմից իրականացված   «Մենք կարող ենք» ծրագրի շրջանակում  կազմվել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացի փոփոխման նախագիծ, որն ներկայացվել էր շահագրգիռ պատկան մարմիններին։ Նոր հայեցակարգի մեջ ներառված են նաեւ կազմակերպության առաջարկները։ Ծրագիրը ֆինանսավորել էր Եվրոպական միության աջակցությամբ ծրագիրը ֆինանսավորվել էր «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից՝ «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում եւ Մոլդովայում» ծրագրի շրջանակում։



Թողնել մեկնաբանություն