Իրազեկման հանդիպումներ Գորիսում ու Կապանում

“Նոր ծրագիր Սյունիքում”

  • All Works

 

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ  «Հանուն ազատության» իրավական ՀԿ-ն, փետրվարի 1-ից իրականացնում է «Ես փոխվում եմ» ծրագիրը։ Ծրագրի շրջանակում՝  Կապան, Քաջարան, Գորիս խոշորացված համայնքներում սոցիալ-հոգեբանական, սոցիալ-աշխատանքային եւ սոցիալ-իրավական ծառայություններ է տրամադրում ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնում հաշվառված անձանց եւ նախկին դատապարտյալներին։ Արդյունքում կյանքի դժվարին իրավիճակում գտնվող 40 անհատ հնարավորություն կունենա հաղթահարել անազատության մեջ գտնվելու հետ կապված սոցիալ-հոգեբանական խնդիրները, ինչպես նաեւ վերասոցիալականացվել ու վերամասնագիտանալ։

Ծրագիրը նպաստում է նաեւ կրկնհանցագործություն կատարելու հավանականության նվազեցմանը եւ զբաղվածության հնարավորությունների ստեղծմանը։

Արդեն իրազեկման հանդիպումներ են կազմակերպվել Գորիս եւ Կապան քաղաքներում, որտեղ շահառուներին ներկայացվել են ծրագրի մանրամասները, լսել շահառուների առաջարկները։

Այս օրերին սոցիալական աշխատողների կողմից իրականացվում է շահառուների կարիքների գնահատում։

 

 

«Գործընկերություն հանուն Սյունիքի բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը իրականացնում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն՝ Եվրոպական միության «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում եւ «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի ու «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի համագործակցությամբ։

 

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։ Նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը` համահունչ տեղական զարգացման առաջնահերթություններին: Նախաձեռնության սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար կազմում է շուրջ 116 մլն. եվրո, այն կարող է հետագայում ավելանալ։



Թողնել մեկնաբանություն